135
Ջրի խցիկի լցնումը
Լցրեք ջրի խցիկը յուրաքանչյուր օգտագործումից առաջ կամ, երբ ջրի մակարդակը իջնում է
նվազագույն նշագծից: Օգտագործման ընթացքում ցանկացած ժամանակ կարող եք լցնել ջրի տարան։
1
Բացեք ջրի խցիկի դռնակը (նկ. 4)։
2
Ջրի խցիկը լցրեք մինչև MAX նշագիծը (նկ. 5)։
3
Փակեք ջրի խցիկի դռնակը (պետք է «կտտոց» լսվի):
Սարքի օգտագործումը
Արդուկվող գործվածքներ
Մի արդուկեք չարդուկվող գործվածքները։
-
Այս նշանով գործվածքները (նկ. 6), արդուկվող են, օրինակ՝ վուշ, բամբակ, պոլիէսթեր, մետաքս,
բուրդ, վիսկոզ, արհեստական մետաքս։
-
Այս նշանով գործվածքները (նկ. 7) արդուկվող չեն: Այստեղ ներառված են սինթետիկ
գործվածքները, օրինակ՝ սպանդեքսը, էլաստանը, սպանդեքս կամ պոլիոլեֆինային մանրաթելեր
(օր.՝ պոլիպրոպիլեն) պարունակող գործվածքները։ Հագուստի վրայի տպագրությունները նույնպես
չի կարելի արդուկել:
Արդուկումը
1
Գոլորշու գեներատորը դրեք կայուն ու հարթ մակերևույթին։
Նշում. Արդուկման անվտանգությունն ապահովելու համար խորհուրդ ենք տալիս հիմքը միշտ դնել
կայուն արդուկի սեղանի վրա:
2
Համոզվեք, որ ջրի տարայում բավականաչափ ջուր կա:
3
Գոլորշու գեներատորը միացնելու համար խրոցակը մտցրեք հողանցումով պատի վարդակի մեջ
և սեղմեք միացման/անջատման կոճակը: Սպասեք մինչև «արդուկման պատրաստ» ցուցիչի լույսը
շարունակաբար վառվի (նկ. 8)։ Սա տևում է մոտ 2 րոպե։
4
Ջրի մատակարարման ճկափոկը հանեք ճկափոկի պահման խցիկից:
5
Սեղմեք արգելափակման սևեռիչը՝ արդուկը տակդիրից ապակողպելու համար (նկ. 9)։
6
Սեղմեք և պահեք գոլորշու մատակարարման կոճակը՝ արդուկումը սկսելու համար (նկ. 10)։
7
Լավագույն արդյունք ստանալու համար գոլորշով արդուկելուց հետո վերջին շարժումները
կատարեք առանց գոլորշու:
Զգուշացում. Գոլորշին երբեք մի ուղղեք մարդկանց վրա։
Նշում. Սարքն առաջին անգամ օգտագործելիս՝ կարող է 30 վայրկյան տևել, մինչև գոլորշին դուրս
գա սարքից:
Նշում. պոմպն ակտիվանում է ամեն անգամ, երբ սեղմում եք գոլորշու մատակարարման կոճակը:
Այն թեթև թրթռացող ձայն է հանում, և դա նորմալ է: Երբ ջրի խցիկում ջուր չկա, պոմպի ձայնն ավելի
ուժեղ է: Ջուր լցրեք ջրի խցիկի մեջ, երբ ջրի մակարդակը իջնի նվազագույն նշագծից:
Ավելի հզոր գոլորշի արձակելու համար կարող եք օգտագործել գոլորշու մղման TURBO ռեժիմը, որն
ապահով է բոլոր արդուկվող գործվածքների համար:
Բամբակյա, ջինսային, վուշե և այլ նմանատիպ գործվածքների համար խորհուրդ է տրվում
օգտագործել TURBO գոլորշու ռեժիմը:
1
Սեղմեք և պահեք միացման/անջատման կոճակը 2 վայրկյան, մինչև լույսը վառվի սպիտակ գույնով։
2
TURBO ռեժիմն ապաակտիվացնելու համար սեղմեք և պահեք միացման/անջատման կոճակը 2
վայրկյան, մինչև լույսը կապույտ դառնա:
Գոլորշու ուժեղ մղման ֆունկցիա
Դժվար արդուկվող ծալքերը հարթեցնելու համար օգտագործեք գոլորշու ուժեղ մղման ֆունկցիան:
1
Երկու անգամ արագ սեղմեք գոլորշու մատակարարման կոճակը (նկ. 11)։
Հայերեն