135
ՀԱՅԵՐԵՆ
«Ջրի տարան դատարկ է» լուսային ցուցիչ
Երբ ջրի տարան գրեթե դատարկ է, «ջրի տարան դատարկ է» ցուցիչի լույսը թարթում է։ Լցրեք ջրի
տարան և սեղմեք գոլորշու մատակարարման կոճակը, որպեսզի սարքը նորից տաքանա։ Երբ
«արդուկման պատրաստ» ցուցիչի լույսը համաչափ վառվում է, կարող եք շարունակել գոլորշով
արդուկումը։
OptimalTEMP տեխնոլոգիա
Optimal TEMP տեխնոլոգիան հնարավորություն է տալիս արդուկել բոլոր տեսակի արդուկվող
գործվածքները ցանկացած հերթականությամբ՝ առանց արդուկի ջերմաստիճանը կարգավորելու։
Արդուկի տակի հատվածը տաք վիճակում կարող եք պարզապես դնել արդուկի տախտակի վրա, դա
անվտանգ է (նկ. 4) և կարող եք նորից չդնել արդուկի տակդիրի վրա։ Սա ավելի քիչ լարվածություն
կառաջացնի ձեր դաստակի վրա։
-
Այս նշանով գործվածքները արդուկվող են, օրինակ՝ վուշե գործվածքը, բամբակը, պոլիէսթերը,
մետաքսը, բուրդը, վիսկոզան և արհեստական մետաքսը (նկ. 5)։
-
Այս նշանով գործվածքներն արդուկվող չեն։ Այստեղ ներառված են սինթետիկ գործվածքները,
օրինակ՝ սպանդեքսը, էլաստանը, սպանդեքս կամ պոլիոլեֆինային մանրաթելեր պարունակող
գործվածքները (օր.՝ պոլիպրոպիլեն), ինչպես նաև հագուստի վրայի նկարները (նկ. 6)։
Սարքի օգտագործումը
Արդուկումը
1
Գոլորշու գեներատորը դրեք կայուն ու հարթ մակերևույթին։
2
Համոզվեք, որ ջրի տարայում բավականաչափ ջուր կա (տե՛ս «Ինչպես լցնել ջրի տարան»
բաժինը)։
3
Հոսանքի լարը միացրեք էլեկտրասնուցման հողանցված վարդակին և սեղմեք միացման/
անջատման կոճակը` շգոլորշու գեներատորը միացնելու համար։ Սարքի միացման
կապույտ լույսը և «արդուկման պատրաստ» լույսը կսկսեն թարթել, ինչը ցույց է տալիս, որ
սարքը տաքանում է (սա տևում է մոտ 2 րոպե) (նկ. 7)։
,
Երբ սարքը պատրաստ է, «արդուկման պատրաստ» լույսը և սարքի միացման լույսն
այլևս չեն թարթում, այլ վառվում են անթարթ։ Բացի այդ, դուք կարճ ձայնային
ազդանշան կլսեք։
4
Սեղմեք արգելափակման սևեռիչը՝ արդուկը տակդիրից ապակողպելու համար (նկ. 8)։
5
Սեղմեք և պահեք գոլորշու մատակարարման կոճակը՝ արդուկումը սկսելու համար։ (նկ. 9)
Գոլորշին երբեք մի ուղղեք մարդկանց վրա։
Գոլորշու ուժեղ մղման ֆունկցիա
Գոլորշու ուժեղ մղման ֆունկցիան նախատեսված է դժվար ծալքերը հարթեցնելու համար։
-
Երկու անգամ սեղմեք գոլորշու մատակարարման կոճակը՝ գոլորշու անընդմեջ մղման համար
(նկ. 10)։ Երբ գոլորշու ուժեղ մղման ֆունկցիան ակտիվացված է, կարիք չկա անընդհատ սեղմել և
պահել գոլորշու մատակարարման կոճակը։ Գոլորշու ուժեղ մղման ֆունկցիան դադարեցնելու
համար մեկ անգամ սեղմեք գոլորշու մատակարարման կոճակը։
Ուղղահայաց արդուկում
Արդուկը տաք գոլորշի է արձակում։ Արգելվում է հագուստը մարդու վրա արդուկել։ Գոլորշին մի
ուղղեք ձեզ վրա կամ ուրիշների ձեռքերին։
Արդուկը կարող եք օգտագործել ուղղահայաց դիրքով՝ կախիչից կախված հագուստի ծալքերն
ուղղելու համար։
Summary of Contents for PerfectCare Elite GC9600 Series
Page 170: ......